«ՀաՃըն»-ին օգնող չկա (տեսանյութ)
Սիրիայի հայ համայնքին օգնելու համար «ՀաՃըն» հայրենակցական Միության ատենապետ Հովհաննես Գրիգորյանը բոլորին առաջարկում է միավորվել:
«Մինչ պետությունը նրանց կօժանդակի, մենք կարող ենք կացարաններով ապահովել՝ տներում մարդկանց բնակեցնել, թեկուզ ինչ-որ օգնություն՝ նյութական, սնունդով, եթե դրա կարիքը զգան»,- ասաց «ՀաՃըն» հայրենակցական միության ատենապետ Հովհաննես Գրիգորյանը։
«Հաճըն» միության ամենատարեց անդամը՝ 83-ամյա Համլետ Թուր-Սարգսյանը Սիրիայում ազգականներ ունի, սակայն վերջին շրջանում նրանցից որեւէ լուր չի ստացել. «Որ հանկարծ Հայաստան գան, չգիտեմ, թե ինչպես պետք է դիմավորենք»։
Միության անդամներին չի բավարարում սիրիահայերին ուղղված աջակցության հարցում մեր իշխանությունների քաղաքականությունը: Միաժամանակ նրանք դժգոհ են նաեւ իրենց՝ հայրենակցական միությունների նկատմամբ պետական վերաբերմունքից:
«Ոչ մի օգնություն կամ աջակցություն, թեկուզ պետության կողմից, գոյություն չունի»,- ասաց պատմական գիտությունների թեկնածու Վահագն Կրբեկյանը։
Հաշվի առնելով, որ այս օրերին ԱԺ-ում սկսվել է 2013թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները, «Հաճընի» նախագահը հիշեցնում է, որ իրենք ունեն բազմաթիվ ծրագրեր, որոնք ֆինանսների բացակայության պատճառով կյանքի չեն կոչվում. «Դիմել ենք մշակույթի նախարարությանը, սփյուռքի նախարարությանը և ստացել ենք միևնույն պատասխանը՝ «Մենք չենք կարող օժանդակել ձեզ»»:
Հովհաննես Գրիգորյանը նաեւ գիտի, թե ինչ պատճառով է, որ հայրենակցական միության անդմաները որեւէ կուսակցության չեն հարում և գերադասում են անկախ գործունեույթյուն վարել: