Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկրաշարժը զգացվել է Քաջարանում

Հասարակություն
0d92a5d5195512fd15865091c73a31ce

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը» տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ին, տեղական ժամանակով ժամը 02.05-ին Հայաստան-Նախիջևան սահմանային գոտում՝ Քաջարանից 15 կմ հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել 2.7 մագնիտուդով երկրաշարժ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.200 և արևելյան երկայնության 45.990:

Ըստ նախնական տվյալների երկրաշարժը զգացվել է միայն Քաջարան քաղաքում 3 բալ ուժգնությամբ: