A
A
Բժշկականի ռեկտոր են փնտրում
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ "Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան" պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները պետք է ներկայացնել 2012թ.նոյեմբերի 7-ից մինչև դեկտեմբերի 6-ը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն: