Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վեց ամիս զրկվեց աշխատավարձի 25 տոկոսից

Հասարակություն
c1ceb03b1333e421061e05650a03a69e

ՀՀ արդարադատության խորհուրդը հավանության է տվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար Նորա Արայիկի Կարապետյանի թեկնածությանը։ Այս մասին հայտնում է Դատական դեպարտամենտը։

Խորհուրդը միաժամանակ որոշել է դատավորի թեկնածուին ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին դատավորի պաշտոնում նշանակելու համար:

Խորհրդի նույն օրվա նիստում քննարկելով Խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունները և ղեկավարվելով Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, Դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով` Խորհուրդը որոշել է.

1. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին հայտարարել նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:

2. ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մանվել Սիմոնյանին հայտարարել նախազգուշացում: