Նախկին նախարարը կխոսի բարեփոխումներից
Հոկտեմբերի 30-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ) Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հետ համատեղ կազմակերպում է սեմինար պրոֆեսոր լորդ Արա Դարզիի մասնակցությամբ:
Միացյալ Թագավորության նախկին առողջապահության նախարար Արա Դարզին կխոսի առողջապահական համակարգի բարեփոխումների միջազգային փորձի մասին:
Արա Դարզին հանդիսանում է Միացյալ թագավորության լորդերի պալատի անդամ, Ճարտարագիտության թագավորական ակադեմիայի և բժշկական գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ, Իմպերիալ Քոլեջի համաշխարհային առողջապահության նորարության ինստիտուտի նախագահ և Միացյալ Թագավորության առողջապահության և կենսագիտության համաշխարհային դեսպան:
Արա Դարզին Հայաստան է գալիս Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հրավերով՝ որպես ՀԱՄՀ հոգաբարձուների խորհրդի անդամ: