Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սողանքը չէր, աղբյուրն էր

Հասարակություն

Սյունիքի մարզի Աղիտու գյուղի տներից մեկի բնակիչները ահազանգել են, թե իրենց տուն գտնվում է սողանքային գոտում և վտանգավոր է բնակության համար:

Դեպքի վայր է մեկնել Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ Մ. Թադևոսյանին պատկանող տանը սողանքային երևույթներ չեն սպառնում, և պատերին առկա ճաքերը շինությանը վտանգ չեն ներկայացնում: Տանից մոտ 15 մ հեռավորության և մոտ 8 մ բարձրության վրա գտնվում է գյուղի խմելու ջրի գլխավոր աղբյուրը, իսկ մոտ 1 մ հեռավորության վրա նկատվում են հողաշերտի խոնավացման երևույթներ, որոնք տան արտաքին պատի ներսի և դրսի խոնավացման հավանական պատճառն են:

Թադևոսյանների ընտանիքին տրամադրվել է ժամանակավոր կացարան:
Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի աշխատակիցները: