Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանում «նախապատրաստում» են երկրաշարժ

Հասարակություն
e153c15a7019a374ae1adb4ad4054504

Նախապատրաստվում է Երևանում ուժեղ երկրաշարժի սցենարով մեծ ուսումնավարժանք, որը տեղի կունենա նոյեմբերի վերջին։ Այս մասին հայտնել է Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցած ղեկավար կազմի հերթական ամենշաբաթյա խորհրդակցությանը։

Ինչ վերաբերում է անցած շաբաթ Հայաստանում առաքելությամբ գտնվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագիտական խմբի աշխատանքներին, ապա Ս. Ազարյանը նշել է, որ ԱԷՄԳ փորձագետների գնահատմամբ` Հայաստանում գործում է ՀԱԷԿ-ի վթարի կամ դրա սպառնալիքի դեպքում արձագանքման լավ համակարգ և շեշտել են վերջին երկու տարիներին ԱԻՆ զգալի առաջընթացը։

Ի դեպ, նախորդ շաբաթվա ընթացքում ֆրանսիացի գործընկերների աջակցությամբ սեյսմիկ աղմուկը գրանցող փորձնական կայաններ են տեղադրվել նաև հանրապետության հյուսիս-արևմտյան հատվածում (Բավրա, Ստեփանավան)։ Փորձաշրջանից հետո` հաջորդ տարվա մարտին, դրանք կփոխարինվեն մշտական կայաններով։ Այնպես որ` ՍՊԱԾ համակարգի տեխնիկական վերազինումը մեծ թափով առաջ է գնում։

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։