Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գայլերն այծ են հոշոտել

Հասարակություն
75a59ba45633d39f5d642f5632a12465

Հոկտեմբերի 26-ին, ժամը 09.28-ին Արագածոտնի մարզի Սաղմոսա­վա­ն գյուղում Հովսեփյանին պատ­կա­նող անասնագոմում գիշերը գայլերը հոշոտել են մեկ այծ:

  Ծառը շրջվել է եկեղեցու տանիքին

Հոկտեմբերի 28-ին, ժամը 08.49-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզում' Ծաղկաձորի Օլիմպիական փողոցում 35-40 մ երկարությամբ ծառը շրջվել է և ընկել Սուրբ Հարություն եկեղեցու տանիքին:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ծառը մասնատել և տեղափոխել են անվտանգ տարածք:

Վնասվել են եկեղեցու ցանկապատը՝ 13 քմ մակերեսով (քարե՝ 3 քմ, երկաթե՝ 10 քմ) և մասամբ՝ տանիքի անկյունաքարերը:

Դեպքի մասին տեղյակ են պահվել քաղաքապետարանի և մշակույթի նախարարության աշխատակիցները:

 

Մեքենան Սևանա լճում

 

Հոկտեմբերի 28-ին, ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 2-րդ կմ-ում (Լճաշեն գյուղի հատված) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել Սևանա լիճը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում ժամը 01.00-ին սահմաններում,  «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 33 ՕՏ 544 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել Սևանա լիճը:

Ջրափրկարարների և ավտոկռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս է բերվել լճից:

Զոհեր և տուժածներ չկան:

 Շրջվել է մոտոցիկլ

Հոկտեմբերի 28-ին, ժամը 17.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Լամբադա» կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ և կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում «Հունդայ» մակնիշի 01 ԼԼ 179 պ/հ մոտոցիկլը (վարորդ' 1967 թ. ծնված Դավիթ Դավթյան) բախվել է «Կալինա» տաքսի ծառայությանը պատկանող «Լադա» մակնիշի Լ2220 պ/հ ավտոմեքենային (վարորդ' 1967 թ. ծնված Հրաչ Ղազարյան):

Պատահարի հետևանքով Դ. Դավթյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «ՍուրբԳրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Բժիշկների գնահատմամբ' տուժածի առողջական վիճակը բավարար է:

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։