Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վթարներ Երեւանում

Հասարակություն
d94b04b2dcb3690914d36ab4d4f59917

Ոստիկանության ամփոփագրից

Հոկտեմբերի 28-ին, ժամը 23.10-ի սահմաններում, Նալբանդյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես G» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ:

«ՎԱԶ-21214»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:
***
Հոկտեմբերի 28-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Կոմիտասի պողոտայի թիվ 65 շենքի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-11183» մակնիշի ավտոմեքենա և «Հոնդա» մոտոցիկլետ:

Պատահարի հետևանքով մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
***
Հոկտեմբերի 28-ին, ժամը 23.55-ի սահմաններում, «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Րաֆֆու փողոցում վրաերթի է ենթարկել 69-ամա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Օրթոպեդիայի և վնասվածքաբանության ինստիտուտ:
***
Հոկտեմբերի 28-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Ռադիշչևի փողոցի թիվ 28 շենքի մոտ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել:

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: