Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԴ-ն կլսի «Ասատրյանների Սախա Լենա»-ի հայցը

Հասարակություն
dbf47086681895a54e4a4d8c3cf4c7c3


Հոկտեմբերի 30-ին Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննության կառնի «Ասատրյանների Սախա Լենա» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:

Գործով զեկուցող է նշանակված ՍԴ անդամ Վոլոդյա Հովհաննիսյանը: Որպես պատասխանող ներգրավված է օրենքն ընդունած Ազգային ժողովը:
Օրենքի 36-րդ հոդվածի` «Վարչական մարմնի արագ գործելու պարտականությունը», վիճարկվող 2-րդ մասն ամրագրում է, որ վարչական մարմինը պետք է վարչական վարույթն իրականացնի առանց դա բարդացնելու՝ լրացուցիչ լսումներ անցկացնելու, լրացուցիչ փորձաքննություն նշանակելու կամ զննում կատարելու, եթե առկա չեն գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ պատճառներ։

Նույն հոդվածի վիճարկվող 3-րդ մասի համաձայն, եթե վարչական վարույթ հարուցելուց հետո վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը պարտավոր է վարչական ակտ ընդունել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո` ողջամիտ ժամկետում՝ չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն։

«Փաստինֆո»