Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

30.000 դրամ տուգանք` խուլիգան անվանելու համար (տեսանյութ)

Հասարակություն
bea858ce95101c2146fcdab3e4e84fd9

ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարին այսօր մեղավոր ճանաչվեց «Խուլիգանություն» հոդվածով եւ նրա նկատմամբ նշանակվեց տուգանք` նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի չափով:

 Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը վճիռը ընթերցելիս նաեւ հայտնեց, որ դատական ծախսերի հարցը լուծված է եւ վճիռը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդգես Գասպարին 2011թ. հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12.00-ի սահմաններում, ՀՀ Կառավարության թիվ 1 շենքի մոտակայքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, ինչն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով: Ըստ մեղադրանքի, շուրջ 15 րոպե տևողությամբ  Գասպարին աղմկել է և հայհոյել, իր այդ դիտավորյալ գործողություններով խանգարել անցորդների և ներկաների հանգիստը:

Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին է անվանել խուլիգան:

Վարդգես Գասպարին պատրաստվում է վճիռը բողոքարկել Վերաքննիչ դատարանում: