Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կայծակը կանգնեցրել է ճոպանուղու ընթացքը

Հասարակություն
7da78c4bb32c7cbd66fa63e215e380d7

«ՏաԹևեր» ճոպանուղու տնօրինությունը հայտարարում է, որ Սյունիքի մարզում գրանցված կայծակի արդյունքում ճոպանուղին ընթացքում կանգնել է: Անմիջապես միացվել է ճոպանուղու ձեռքով շահագործման համակարգը՝ խցիկներում գտնվող ուղևորների տարհանումը կազմակերպելու համար:
Այս պահի դրությամբ խցիկները գտնվում են կայաններից անվտանգ հեռավորության վրա և ԱԻՆ Փրկարար ծառայության և մեր վերապատրաստված մասնագետների օգնությամբ տարհանվում են բոլոր ուղևորները: Թեև նրանց որևէ վտանգ չի սպառնում, սակայն այստեղ են նաև ոստիկանության, շտապօգնության աշխատակիցները:

 

ԱԻՆ վերջին տվյալներով` Ժամը 19.00-ի սահմաններում "ՏաԹևեր"-ի երկու խցիկներում գտնվող 41 ուղևորներ տարհանվել և տեղափոխվել են անվտանգ տարածք:

Ուղևորներից 17-ը եղել են օտարերկրյա քաղաքացիներ, 18-ը` կին և 7-ը` երեխա:

Բոլորին տրամադրվել է ժամանակավոր կացարան, սնունդ, տեղում են եղել շտապ օգնության աշխատակիցները, հրավիրվել են նաև հոգեբաններ: