Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զոհերից մեկի տվյալները դեռ ճշտվում են

Հասարակություն
389e7e2cc1dd1eec786cbfba2e944259

ԱԻՆ-ը հրապարակել է երեկ տեղի ունեցած դժբախտ պատահարի զոհերի անունները։

Հոկտեմբերի 25-ին, ժամը 17.22-ին, Երևանի Սասնա Ծռեր 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի վերելակը պոկվել և ընկել է հորանը, կան տուժածներ:

Տեղում պարզվել է, որ նորակառույց շենքի ինքնաշեն բեռնատար վերելակը, որը գրանցված չէ ԱԻՆ ռեեստրում և չի անցել փորձաքննություն, բեռներ իջեցնելու պահին 19-րդ հարկից պոկվել և ընկել է վերելակի հորանը: Կա երկու զոհ և երկու տուժած:

Հրշեջ-փրկարարները հորանից դուրս են բերել տուժածներ` 1969 թ. ծնված Խաչիկ Եփրեմյանին և 1954 թ. ծնված Գևորգ Սաֆարյանին: Վերջիններս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքերով տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում է գտնվել նաև «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Վ. Հովսեփյանը:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը ծանր է:

Դժբախտ պատահարի հետևանքով տեղում մահացել են 1960 թ. ծնված Հուսիկ Օհանյանը և մոտ 50 տարեկան տղամարդ, նախնական տվյալներով` Յուրա անունով: Մնացած տվյալները ճշտվում են:

Փրկարարները հորանից դուրս են բերել զոհվածների դիերը: