A
A
Խոնավության ցավը (տեսանյութ)
Միայնակ մայր Արփենիկը հաշմանդամ է, իսկ նրա որդին` 17-ամյա Տիգրանը, որին հաջորդ տարի զորակոչելու են զինվորական ծառայության, խոնավ պայմաններում երկարատև բնակվելու պատճառով մշտապես հիվանդ է: Բարեբախտաբար` այս ընտանիքը, ի տարբերություն նման պայմաններում բնակվող հարյուրավոր այլ ընտանքիների, այս տարի Գյումրիի «Մուշ-2» նորակառույց թաղամասում ստացել է 2-սենյականոց բնակարան, թեև երկրաշարժի հետևանքով կորցրել էր 3-սենյականոց: ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից նրանց մեկ սենյակը կրճատվել է ընտանիքի անդամների թվի պակասելու պատճառով:
Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: