Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկուսը կարել են բերանները

Հասարակություն
abd882665d5373ae780868d8dea6857d

ՄԻ Պաշտպանի արագ արձագանքման խումբը մամուլում տարածում գտած 4 դատապարտյալների գործով գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Այս պահին խմբի աշխատակիցները տեղեկացնում են, որ 4 դատապարտյալներն էլ հացադուլ են հայտարարել:

Նրանցից երկուսը կարել են բերանները, երրորդը մատն է կտրել, իսկ չորրորդ դատապարտյալին տեսնել չի հաջողվել, քանի որ նա գտնվում է իր գործով ընթացող դատական նիստին:

Մատը կտրած դատապարտյալը հայտնել է, որ առավոտից իրեն ոչ մի բուժօգնություն չեն ցուցաբերել, նույնիսկ ցավազրկող չեն ներարկել:

Դատապարտյալները Մարդու իրավունքների պաշտպանին առանձին դիմումներ են ներկայացրել:

Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը։