A
A
Վերելակն ընկել է. 2 զոհ եւ 2 տուժող
Քիչ առաջ դեռեւս չպարզված հանգամանքներում Երեւանի Սասնա-Ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գնտվող նորակառույց շենքի 17-րդ հարկից վերելակի ճոպանը պոկվել է, ինչի հետեւանքով վերելակն ընկել է:
Կան երկու զոհ եւ երկու տուժած: Դեպքի վայր են մեկնել ԱԻ արձագանքման եւ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը, ինչպես նաեւ մեկ մարտական հաշվարկ:
Շտապօգնության աշխատակիցները տուժածներին տեղափոխել են "Արմենիա" բժշկական կենտրոն:
Նորակառույց շենքի բեռնատար ինքնաշեն վերելակը գրանցված չէ ԱԻՆ ռեեստրում և չի անցել փորձաքննություն։ բեռներն իջեցնելու պահին պոկվել և ընկել է վերելակի հորանը:
Պարզվել է 2 տուժածի ինքնությունը` Խաչիկ Եփրեմյան (45 տ.), Գեւորգ Սաֆարյան (60 տ.):
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։