Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետարանը՝ այսօրվա փլուզման մասին

Հասարակություն
7d622f5641add040ba2588626b5d916a

Խանջյան 20 հասցեում փլուզված կիսակառույցում այսօր շինարարություն չպետք է ընթանար։

Այս մասին «Ա1+» - ին հայտնեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը։

« «Մանկական զվարճանքների կենտրոն» ՍՊԸ - ին և «Լենա Թովմասյան» ՍՊԸ - ին պատկանող շենքին թույլատվություն տրվել էր բացօթյա սրճարանի եւ զվարճալիքների կենտրոն կառուցելու համար։

Թույլտվությունը տրվել է 23.12.2009թ, ժամկետը երկարացվել է 17.03.2011թ: Վերահսկող խումբը հերթական շրջայցերի ժամանակ պարզել է , որ կա ժամկետի խախտում և կա նոր ժամկետի կարիք։ Դրա հիմքով կազմվել է արձանագրություն և դադարեցվել է շինարարությունը» ,-բացատրեց նա։

Արթուր Գևորգյանի խոսքով՝ քաղաքապետարանը նշանակել է մոտ 2 մլն դրամ տուգանք. « Դրանից հետո պետք է տվյալ կառույցը նորից դիմեր շինարարության ժամկետը ևս մեկ անգամ երկարացնելու համար, բայց չի դիմել և շարունակել է շինարարությունը» ։


Հիշեցնենք, որ այսօր փլուզվել էր Խանջյան 20 հասցեում գտնվող կիսակառույց շենքի 3- րդ հարկը։

 Ի դեպ, կիսակառույցը, որոշ տեղեկություններով, պատկանում է  գործարար Հարություն Փամբուկյանին։

Շինարարությունը իրականացնումն էր «Չիլինգարյան դիզայն և շինարարություն» ՍՊԸ-ն։