Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չինացին հրաժարվեց ՀՀ փող բերել

Հասարակություն
41b5ccf5c9a04eda165a097ec6bea99f

Հայաստանում ստեղծված չէ որեւէ պայման ջերմոցային տնտեսությունը զարգացնելու համար: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց «Ջերմատնային ասոցիացիա» ՀԿ նախագահ Պողոս Գեւորգյանը:

Նրա խոսքերով` Հայաստանում ջերմոցային տնտեսությունը դարձել է անեկամտաբեր բիզնես: Զբաղվողները ամբողջ տարին աշխատում են, իսկ հետո չեն կարողանում նույնիսկ իրենց վերցրած վարկերը մարել: Ուստի քանդում են ջերմոցները եւ հեռանում Հայաստանից:

Բացի գազի բարձրացող գնից ջերմոցային տնտեսության զարգացմանը խոչընդոտում է նաեւ բարձր մաքսատուրքերը։

«Չինաստանից եկել էին ներդրողներ, 100 մլն դոլար պատրաստ էին ներդրում անել։
Բայց հետո նշեցին՝ 100 մլն-ի ապրանք բերենք, 32 մլն դրամ հարկ պիտի մուծենք, այդպես չենք կարող աշխատել եւ հեռացան»,- հիշում է պարոն Գեւորգյանը:

Սակայն այս ամեն բացասականը նկարագրելուց հետո պարոն Գեւորգյանը խոստացավ, որ մնալու է Հայաստանում եւ դեռ ավելին անելու է ամեն ինչ, որ Հայաստանը դառնա ջերմոցային ինդուստրիալ երկիր:

Այժմ Հայաստանում 130 հա ջերմատուն կա, որից 60 %-ը զբաղեցնում է բանջարեղենի ջերմատները, իսկ 40 %-ը` ծաղիկներինը։