A
A
Տուժածներից երկուսի վիճակը ծանր է
Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետևանքով տուժածների հետազոտությունները հիմնականում ավարտվել են:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը վնասվածքներ ստացած շինարարներին դուրս է բերել շոկային վիճակից։
Հետազոտությունների արդյունքներով` պատահարից տուժածներից միայն երկուսի վիճակն է գնահատվում ծանր։ Մյուսներն ստացել են թեթև մարմնական վնասվածքներ։
Տուժածների վիճակին ծանոթանալու նպատակով ՀՀ առողջահության նախարար Դերենիկ Դումանյանն այս պահին գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։
Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության մամլո ծառայությունը: