Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կտպագրվեն Դեմիրճյանի ձեռագրերը (տեսանյութ)

Հասարակություն
43a476d0b7d3b038c8742dfb8e44aa92

Հայտնաբերվել է անվանի գրող Դերենիկ Դեմիրճյանի 24 էջանոց ձեռագիր գրությունը: Այդ պատահաբար հայտնաբերել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանը:

Ձեռագրերը վկայում են, որ դեռեւս 1954 թ-ին Դերենիկ Դեմիրճյանը կանխատեսել է Ղարաբաղն ու Նախիջեւանը Ադրբեջանի կազմում թողնելու վտանագավոր հետեւանքները՝ առաջին հերթին այդ տարածներում բնակվող հայությանը սպսավող փորձությունները:

Գրողի ձեռագրերը թեեւ մշակվել են դեռ 1972 թ.-ին, սակայն Ղարաբաղին եւ Նախիջեւանին նվիրված հատվածը առանաձնացվել եւ պահվել է սեւագրությունների անվան տակ. «Քանի որ չէր կարելի այդ տարիներին, նման նյութ հրապարակել»։

Օրերս հայտնաբերված ձեռագրերը կհրապարակվեն առանձին գրքով:

Ի դեպ, այս տարի հոբելյանական է, լրանում է Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 135 ամյակը, որը կնշվի նրան անմխիթար վիճակում գտնվող նրա անվան տուն թանգարանում:

Մշակույթի նախարարությունը մեծ գրողի թանագարանը խոստացել է վերանորոգել հաջորդ տարի: