Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը պատասխանել է օմբուդսմենին

Հասարակություն
5b7fef20181f24c4e3b1e000358770aa

Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի Աղստև գետի Պաղջուր վտակի վրա կառուցվող ՀԷԿ-ի կապակցությամբ Պաշտպանը գրություն էր ուղարկել Բնապահպանության նախարարին:

Ի պատասխան գրությանը, նախարարը հայտնել է, որ ՀԷԿ-ի կառուցման շուրջ բարձրացված հարցերի ուսումնասիրման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որը պետք է 10-օրյա ժամկետում ներկայացնի ուսումնասիրման արդյունքները, իսկ ուսումնասիրման արդյունքների վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Այս մասին հայտնում է Մ՚ԻՊ գրասենյակը։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ չեղյալ է համարվել նախօրոք տրված փորձագիտական եզրակացությունը։