Քանզի զայրացել է Միքայել Բաղդասարովը (տեսանյութ)
«Զվարթնոց» օդանավակայանը գրեթե ամեն օր արգելում է «Արմավիայի» ինքնաթիռներին օդ բարձրանալ՝ պարտքերի պատճատով։
Արդեն 10 օր այս իրավիճակն է ։
Ուղեւորներից մեկը օդանավակայանում է տեղեկացել, որ չի թռչելու. Մոսկվայում պիտի հաշվետու լինի, թե ինչով էր զբաղված Երեւանում։ Եթե այսօր տեղ չհասնի, կառաջանան խնդիրներ. «Ես էսօր պիտի թռնեմ Մոսկվա, եթե ոչ, էգուց ինձի պիտի սպրավկա տան, տանեմ աշխատանքի տեղը»։
«Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահի մոնիտորները «Արմավիայի» ուղեւորներին խորհուրդ են տալիս դիմել Ա. ՈՒ, այսինքն, ավիաուղիներին։
Օդանավակայանում «Արմավիայի» գրասենյակը հրաժարվեց որեւէ պարզաբանում ներկայացնել։ Ավիաընկերության կենտրոնական գրասենյակը նույնպես հրաժարվեց ասել, թե ինչու չեն կատարվում վճարումները «Զվարթնոց» օդանավակայանին։ Պաշտոնական պատասխանը՝ Միքայել Բաղդասարովը զայրացել է տարբեր լրատվամիջոցներում խնդրի մասին արված մեկնաբանություններից։
Մանրամասները տեսանյութում։