Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սոս Սարգսյանը 83 տարեկան է

Հասարակություն
720f0aa0086f756af76dd9f29b930290

Անվանի Դերասան Սոս Սարգսյանի ծննդյան 83-րդ տարեդարձի առիթով Համազգային թատրոնում որևէ ներկայացում չի ցուցադրվի: Պատճառը` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի հիվանդությունն է: Այս մասին «Ա1+»-ին ասաց Համազգային թատրոնի աշխատակցուհի Ռիմա Ղազարյանը:

«Պարոն Սարգսյանը հոկտեմբերի 19-ից հիվանդանոցում է` թոքերի անբավարարություն ախտորոշմամբ: Դերասանը գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նրա ծննդյան օրը ցավոք թատրոնում ներկայացումներ չեն լինի: Նրա վիճակը բժիշկները գնահատում են կայուն»,-նշեց Ռիմա Ղազարյանը:

Սոս Սարգսյանը ծնվել է 1929 թվականի Ստեփանավան քաղաքում: 1948 թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասան: Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են` «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս» և մի շարք այլ ֆիլմերում: