Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վթար՝ «Քոռ աղբյուրի» մոտ

Հասարակություն

Հոկտեմբերի 23-ին, ժամը 14.00-ին Տավուշի մարզում՝ Բերդ - Նավուր ավտոճանապարհին ձորն է ընկել ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Քոռ աղբյուր» հանդամասի մոտակայքում «ՈՒԱԶ» մակնիշի 59 ՏՏ 706 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը, ինչի հետևանքով 1968 թ. ծնված վարորդ Սերգեյ Մելիքյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր` 1952 թ. ծնված Արուշան Քոսակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել Բերդ քաղաքի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների՝ Ա. Քոսակյանի առողջական վիճակը բավարար է:

Թունավորում բնահյութից

Հոկտեմբերի 23-ին, ժամը 19.55-ին բնահյութից (Էսենցիա) թունավորմամբ «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Չուխաջյան փողոցի թիվ 45 տան բնակիչ՝ 2007 թ. ծնված Սոնա Ավագյանը:

Բժիշկների գնահատմամբ` երեխայի առողջական վիճակը միջին ծանրության է:

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։