Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի կնոջ պատմություն (տեսանյութ)

Հասարակություն
00cb2f85ed32d6432a17aeb3d39c7f26

Գյումրու կենտրոնական մթերային շուկայում սայլակներով ապրանքներ տեղափոխողների շարքում անմիջապես աչքի է ընկնում ամրակազմ մի կին:

Նա 43-ամյա, երեք երեխաների միայնակ մայր Ալմաստ Հակոբյանն է, ով նույնիսկ սեփական տնակ չունի և ապրում է Գյումրու տնակային ավաններից մեկում՝ իր հին ծանոթներից մեկի վագոն-տնակում: Նրա ընտանիքը բնակարանային փոխհատուցման ենթական չէ, քանի որ երկրաշարժի հետևանքով բնակարան չի կորցրել և անհայտ է, թե նրանք երբևէ բնակարան կունենան, թե չէ:

Այդ ծանոթուհու տնակում երկար տարիներ բնակվում է միայնակ, իսկ նրա երեխաները դեռևս մակուց ապրում և մեծանում են Երևանի մանկատներից մեկում:

Առավել մանրամասն «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: