Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երթուղայինը վթարի է ենթարկվել. կան վիրավորներ

Հասարակություն
68e3a49da24bd9e2cb57cda1aae87537

Այսօր ժամը 16-ի սահմաններում Երևանի Սարալանջ և Տերյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատը, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Գազել» մակնիշի SO 441 պետհամարանշով ավտոմեքենան (պատկանում է թիվ 43 երթուղուն) կողաշրջվել և բախվել է կայանված «Պեժո 407» մակնիշի 33 AR 340 պետհամարանիշով ավտոմեքենային:

Մինչեւ փրկարարների եւ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` "Գազել" մանկիշի ավտոմեքենայի ուղեւորներ` Մարինե Աբրահամյանը 1963 թ. ծնված, 1999 թ. ծնված Սարգիս Հակոբյանը, 1962 թ. ծնված Գագիկ Պապյանը, 1952 թ. Լեւոն Գրիգորյանը,1990 թ. Լիլիթ Մարտիրոսյանը, 1981 թ. Նուշիկ Գասպարյանը,1990 թ. ծնված Արեգնազ Աբրահամյանը, 1991 թ. ծնված Զեփյուռ Բաբյանը եվ 1956 թ. ծնված Հայկ Ավետիսյանը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Լ. Գրիգորյանը, Լ. Մարտիրոսյանը, Ն. Գասպարյանը, Ա. Աբրահամյանը, Զ. Բաբյանը եւ Հ. Ավետիսյանը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, իսկ Ս. Հակոբյանը տեղափոխվել է "Սուրբ Աստվածամայր" բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։