Տարոն Մարգարյանը չի խառնվում
Աջակցիր «Ա1+»-ին«Դվին» հյուրանոցի տարածքում գտնվող «Լեռնապար» խմբաքանդակը դեռ չի գտել իր հանգրվանը:
«Մի քանի տեղ առաջարկվել է եւ տարբեր պատճառներով խոչընդոտներ են առաջացել»,- այսօր «Ա1+»-ին հայտնեց քանդակի հեղինակ Տիգրան Արզումանյանը:
Նա կարծում է, որ քանդակը պետք է տեղադրել Գլխավոր պողոտայի սկզբնամասում.«Հետո պարզվեց, որ արենդայով սեփականատերեր կան, որ վաղը մյուս օր կարող է սրճարաններ տեղադրեն եւ հետո այդ քանդակը սրճարանների հետ անհամատեղելի է»:
Քանդակագործն համաձայն է, որ «Լեռնապար» տեղադրվի նույնիսկ քաղաքի ոչ կենտրոնական հատվածներում:
Նրան ավելի շատ ցավ է պատճառում այն փաստը, որ Երեւանի այցեքարտը համարվող քանդակը բացի իրենից որեւէ մեկին չի հետաքրրքում, իսկ նոր սերունդը նույնիսկ դրա գոյության մասին չգիտի.
« Ոնց որ տանես մարդկանցից պահես, քանդակը մեր քաղաքի համար 10 տարուց ավելի է, գոյություն չունի»:
«Լեռնապարի» հեղինակի հետ համամիտ է նաեւ Երեւանի ավագանու անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանը:
Նա այսօր եւս մեկ անգամ փոխանցեց քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքը` Լեռնապարի ճակատագրի վերաբերյալ:
«Ասաց ես չեմ խառնվում, ասեց դուք տեղը որոշեք, մենք որոշումը կայացնենք եւ տեղափոխենք», - նշեց նա: