Ո՞ր լուսաբացը կլինի անարցունք (տեսանյութ)
78 ամյա Ռոզա Զիրոյանն արդեն 14 տարի է միայնակ է ապրում Արարատի իր տանը: Բազմազավակ կնոջ 4 երեխաներից եւ 5 թոռներից որեւէ մեկը Հայաստանում չէ: Բոլորն արտագաղթել են , Ռուսաստան: Արարատում ապրելու հեռանկար չեն տեսել:
Միանյակ կինը ստիպված է գոյատեւել 18.000 դրամ թոշակով։
Արտագաղթած զավակները մորն օգնելու հնարավորություն դեռ չունեն, նրան հորդորում են միանալ իրենց, սակայն Ռոզա տատը իր կյանքը չի պատկերացնում Հյաստանից դուրս:
78 ժամյա կինն ավելի շատ նեղվում է ոչ թե ֆինանսական վիճակից, այլ հարազատների կարոտից: Միակ մխիթարանքը երեխանների եւ թոռների նկարների հետ ժամերով զրուցելն է կամ հեռուստացույցի առաջ նստելը:
Տարիքն ու առողջությունը թույլ չեն տալիս զբաղվել սիրած գործով՝ 1500 քմ ագյին մշակելով: Երբեմնի հարուստ պտղատու ագյին չորացել եւ վերածվել ամայի տարածքի:
Ռոզա տատին այսօր մեկ երազանք ունի՝ ընտանիքի բոլոր անդամների հետ սեղան նստելն ու կյանքի վերջին տարիներին լուսաբացն անարցունք դիմավորելը: