«Սիվիլիթասը» 3 մլն դրամ է փոխանցել
Այսօր «Սիրիական ավիաուղիների» Երևան- Հալեպ թռիչքով Սիրիա կփոխադրվի երկրորդ փուլի հումանիտար բեռը: Ըստ նախնական ծրագրի կորդեգրվի հումանիտար բեռը փոխադրելու այս ճանապարհը։ «Օգնիր եղբորդ» նախաձեռնության շրջանակներում մինչև օրս կուտակվել է 45 տոննա պարենամթերք։
Նախաձեռնությանը միանում են նորանոր կազմակերպություններ`«Սիվիլիթաս» հիմնադրամը՝ փոխանցելով 3 մլն դրամ, «Դինո գոլդ մայնինգ»-ընկերությունը՝ 1 միլիոն դրամ, «Ավեստա» ընկերությունը՝ 100000 դրամ, Պռոշյանի գինու և կոնյակի գործարանը` 3000 տուփ բանջարեղենային պահածո։ Դրամական փոխանցումներ են եղել նաև մի շարք մտավորականների՝ դերասաններ Ազատ Գասպարյանի, Անդրանիկ Հարությունյանի, նկարիչ Հաղթանակ Շահումյանի, ֆրանսահայ գրող Մովսես Փչաքճեանի կողմից:
Այս մասին հայտնում է «Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբը։