Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ձեզանից մեկն էլ ես եմ»

Հասարակություն
bed2779271f6f512dcb5a326f62067ac

8-րդ մանկապատանեկան միջազգային կինոփառատոնում «Ձեզանից մեկն էլ ես եմ» խորագրի ներքո ներկայացվում են սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների մասին ֆիլմեր, որտեղ հերոսները հենց այդ երեխաներն են :

«Հարկավոր է հաշմանդամ երեխաներին կապել մշակույթի հետ, նրանցից շատերը ավելի պայծառ ուղեղ են ունենում, քան սովորական երեխաները: Չինաստանում մեծ ուշադրություն են դարձնում այսպիսի երեխաներին և հատուկ խմբակներում նրանց ներգրավելով ինտեգրում հասարակությանը»,-ասաց Չինաստանի մանկական ֆիլմերի ասոցիացիայի ներկայացուցիչ Լիու Ջուանը:

Ըստ բանախոսների՝ այս երեխաները պիտի սովորական միջնակարգ դպրոցում սովորելու հնարավորություն ունենան:

«Հայաստանում ներառական 81 դպրոց կա, բայց փաստ է նաև որ յուրաքանչյուր 5 հաշմանդամ երեխայից 1-ը դպրոց չի հաճախում: Հայաստանում պետք է ավելացնել ոչ միայն ներառական դպրոցների, այլ նաև մանկապարտեզների թիվը»,-կոչ արեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Հենրիետ Արեսը:

Հայաստանում մոտ 8000 հաշմանդամ երեխա կա, փառատոնի կազմակերպիչները ցանկանում են բացահայտել նրանց հնարավորությունները:

Փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանը հավաստեց ,որ այս ծրագիրը շարունակական է լինելու:
Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային կինոփառատոնի փակումը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին: