Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոսկվայում հանդիպել են հայերն ու ադրբեջանցիները

Հասարակություն
4301ffbf221a4eeb265e3f3bb3a79d48

Մոսկվայի «Պրեզիդենտ հոթել» հյուրանոցում կայացել է հայ - ադրբեջանական «կլոր սեղան»։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Սա երկու համայնքների ներկայացուցիչների առաջին նման հանդիպումն էր, որը կազմակերպել էր Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային կոնգրեսի ղեկավար Արա Աբրահամյանը։

Հանդիպմանը հայկական կողմից ներկա էին Արա Աբրահամյանը, Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը, հանրահայտ դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը, այլ մտավորականներ, ադրբեջանական կողմից` համայնքային տարբեր կառույցների ներկայացուցիչներ։


Որեւէ քաղաքական հայտարարություն կամ քննարկում հանդիպմանը չի եղել։