Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Աբրահամը հանդիպել է մրցակցին

Հասարակություն
75c843b3a6b7f4098cf4647d8dfc804a

WBO վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի (35-3, 27) հաջորդ մրցակիցը Ֆրանսիան ներկայացնող Մեհդի Բուադլան է (26-4, 11):

Մենամարտը նախանշված է դեկտեմբերի 15-ին, Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում: Աբրահամն առաջին անգամ կմենամարտի WBO չեմպիոնական գոտու պաշտպանության համար, որը նվաճել էր այս տարվա օգոստոսի 25-ին` հաղթանակ տանելով Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտում:

Այսօր` հոկտեմբերի 23-ին, Բեռլինում տեղի է ունեցել մամլո ասուլիս` Արթուր Աբրահամի, Մեհդի Բուադլայի եւ նրանց մենեջերների մասնակցությամբ: Արթուր Աբրահամը նշել է, որ իր համար հաճելի զգացում է աշխարհի չեմպիոն լինելը եւ որ անելու է հնարավորը` աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանելու համար: Մեհդի Բուադլան իր հերթին ասել է` ինքը եւս մարտական է տրամադրված եւ նպատակ ունի հաղթել Արթուր Աբրահամին:
Դիտարժան մրցելույթն առջեւում է: