«Տղամարդիկ ընդդեմ կանանց բռնության» (տեսանյութ)
4688 ահազանգ, որոնցից 2557-ը ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ: Այս բոլոր ահազանգերը վերջին երկու տարիների ընթացում արձանագրել է Կանանց իրավունքերի կենտրոնը: ։
Բռնության պատճառները հիմնականում սոցիալական են: Իրենց ընտանքիներում հիմնականում ուժ են կիրառում գործազուրկ տղամարդիկ: Նման պատկեր է ստացել կենտրոնը իր մասնաճյուղերի տվյալները ամփոփելով։
Կենտրոնի աշխատանքներին այս տարվանից ներգրավվել են նաև տղամարդիկ։
Կանանց իրավունքների կենտրոնի կոնֆերանսների կոորդինատոր Սաթենիկ Գևորգյանն ասում է. «Կենտրոնը ստեղծել է «Տղամարդիկ ընդդեմ կանանց բռնության» ցանց, որում ներառված են այն տղամարդիկ, ովքեր համաձայնել են համագործակցել կենտրոնի հետ ընտանեկան բռնության կանխարգելման գործընթացում»։
Նշեց, որ ցանցը կազմված է տարբեր տարիքային և սոցիալական խմբերի տղամարդկանցից, ովքեր ակտիվորեն ներգրավված են բոլոր այն միջոցառումներին, որոնք իրականացնում է կենտրոնը։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց, և երեխաների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Արմինե Թանաշյանը, համաժողովին ներկայացնելով դեռևս լրամշակման փուլում գտնվեղ ընտանեկան բռնության մասին ՀՀ օրենքի նախագիծը, նշեց, որ օրենքի հիմնական նպատակն է ստեղծել համապարփակ նախագիծ, որը հնարավորություն կտա կանխել և աջակցություն տրամադրել ընտանեկան բռնության ենթարկված անձանց։
«Օրենքի ընդունումից հետո մենք կունենանք այն բոլոր մարմինների գործառություները, որոնք շահագրգիռ են այս երևույթի վերացման ուղղությամբ»,- նշեց Արմինե Թանաշյանը։
Ըստ Արմինե Թանաշյանի՝ նախագիծն այժմ գտնվում է լրամշակման փուլում, իսկ շրջանառության մեջ կդրվի նոյեմբերին։