Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քրգործը ձգձգելու համար հետաքննիչը պատժվել է

Հասարակություն
ac6000614c12bbce1f7981e4f7132514

Երեւանի բնակիչ Արման Աղաջանյանը ամիսներ առաջ դիմել էր ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ իր գործընկերն իրենից խաբեությամբ վերցրել է մեկ միլիոն դրամ և բջջային հեռախոս ու չի վերադարձրել:

Սակայն ոստիկանությունում Աղաջանյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով գործի քննարկման օրենքով սահմանված ժամկետները անհարկի ձգձգվել էր և համապատասխան որոշում չի կայացվել:

Արման Աղաջանյանը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին:

Ինչպես «Ա1+»-ին հայտնում է ՄԻՊ գրասենյակի մամուլի ծառայությունը, Պաշտպանը խնդրի պարզաբանման նպատակով գրություն է ուղարկել Ոստիկանապետին:

Ի պատասխան՝ ոստիկանությունը հայտնել է, որ Արման Աղաջանյանի գրավոր հաղորդման հիման վրա նախապատրաստվող նյութերի օրենքով սահմանված ժամկետը ձգձգելու և դրանով որևէ որոշում չկայացնելու համար ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: