A
A
Հիվանդանոցում հոսանքն էր տատանվել
Արդարադատության նախարարության հաղորդագրությունը.
Հոկտեմբերի 23-ին, ժամը 11:26-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ադմինիստրատիվ տարածքի դատարկ սենյակներից մեկում, ըստ նախնական վարկածի` հոսանքի տատանման հետևանքով, բռնկվել են հոսանքի մալուխները:
Ժամը 11:33-ին ժամանել է հրշեջների մարտական երկու հաշվարկ:
Հրդեհն անմիջապես մարվել է: Այրվել է շինության տանիքը` 12 քմ: Տուժածներ չկան: