Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարշամ Բորանյանը արծաթե մեդալ նվաճեց

Սպորտ
871265b4c2cbac64b39199277b39c72c

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Վարշամ Բորանյանը արծաթե մեդալ նվաճեց Տյումենում կայացած միջազգային մրցաշարում:

Մեր 73 կգ քաշային մարզիկը զիջեց միայն եզրափակիչ մարտում` միավորներով պարտվելով ռուսաստանցի Եվգենի Սալեեւին:

96 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց մեր հայրենակից Սերոբ Գրիգորյանը, որը այդ մրցումներում ներկայացնում էր ՌԴ Կրասնոյարսկի երկրամասը: