Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կնոջ դին Թուրքիայից տեղափոխել չեն կարողացել (տեսանյութ)

Հասարակություն
8de6c3afa986ce2c8be1643fd02e3994

Նման մի ցավալի պատմության մասին է մեր այսօրվա տեսանյութը:

2002թվականից իր մանկահասակ երեխային մոր խնամքին թողնելով, 24-ամյա միայնակ մայրը մեկնում է Թուրքիա`աշխատելու: Սկզբնական շրջանում կարծես գործերը վատ չեն ընթացել: Սակայն 2005-ին ծնողները լուր են ստացել, թե իրենց աղջիկը ավտովթարի է ենթարկվել և ծանր վիճակում գտնվում է Տրապիզոնի հիվանդանոցներից մեկում:
Մայրը մեկնել է Թուրքիա... 23 օր հետո, գիտակցության չգալով, երիտասարդ կինը մահացել է: Սակայն նրա դին փաստաթղթերի բացակայության պատճառով չեն կարողացել տեղափոխել Հայաստան և հուղարկավորել են Տրապիզոնում: Թեև ծնողները ևս հակված են իրենց աղջկա ավտովթարի հետևանքով զոհվելու վարկածին, սակայն նրանց հարևանների և ճանաչողների պնդումներով` երիտասարդ կնոջը Տրապիզոնում սպանել են ինչ-ինչ պայմանավորվածություններ խախտելու պատճառով:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: