Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իսկ նրանց, ում դուր չի գա կոթողը, թող ներեն ինձ»

Հասարակություն
9461f3b9e04fcdd12291d67f9d96b4c2

Երևանի Օղակաձև զբոսայգում այսօր տեղի ունեցավ Հայ բարերարների ճեմուղու բացումը:

Ճեղուղում բացվեց հայ բարերարների խորհրդանիշեր Պողոս Նուպարի, Ալեքսանդր Մանթաշյանի, Ալեք Մանուկյանի, Գալուստ Գյուլբենկյանի, Միքայել Արամյանցի, Հովհաննես Լազարյանի հուշակոթողները և բարերարության հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը:

Հուշակոթողի հեղինակ. ճարտարապետ Ֆերդինանտ Առաքելյանը նշեց, որ այն ստեղծել է իր պատկերացրածի պես. "Իսկ նրանց, ում դուր չի գա կոթողը, թող ներեն ինձ":
Ճեմուղու բացումը ուղեկցվում էր ազգային երաժշտական կատարումներով:

Ճեմուղին բացվել է ՀՀ սփյուքի նախարարաության նախաձեռնությամբ, բացման արարողությանը ներկա էին բազմաթիվ հայ բարերարներ, Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և այլք: