Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սոցարտ» Անգլիական այգում (տեսանյութ)

Հասարակություն
0e0ebb8ce0124918a6ff60d6258e27d8

Անգլիական այգին այսօր վերածվել էր նկարչի արվեստանոցի։ Այգու ամբողջ տարածքում վերամշակված թղթեր էին, ներկեր, վրձիններ և այլ նկարչական նյութեր։

«Մարդ, արվեստ, լրատվություն» ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր «Սոցարտ» նկարչական միջոցառումը։

Ծրագրի ղեկավար Միա Մխիթարյանի խոսքով՝ նպատակը յուրաքանչյուրին անհանգստացնող սոցիալական խնդիրների բարձրաձայնումն է նկարների միջոցով.
«Իմաստը կայանում է նրանում, որ ստեղծվի լրատվության նոր բովանդակություն, նոր այլընտրանքային ռեսուրս և մարդիկ հոդվածներ գրելու փոխարեն նկարեն կամ այլ վիզուալ ձևով ներկայացնեն խնդիրը»։

Կազմակերպչի խոսքով՝ միջոցառման թիրախը ստեղծագործ մտածողությամբ մարդիկ են, սակայն ոչ մի սահմանափակում չկա, ներկաները տարբեր տարիքի և մասնագիտության են։

Ծրագրի մասնակիցներից Գայանե Աղաբաբյանի կարծիքով՝ միջոցառումն ավելի շատ ցրվելու ու մարդկանց հետ շփվելու հրաշալի առիթ է . « Մենք այսօր փորձել ենք ներկայացնել երաժշտական առումով մեծանալը։ Ընտրեցինք 3 երաժիշտների՝ «Radiohead» - ի Թոմ Յորքը, «Arctic Monkeys» խմբի գիտարիստ Ալեքս Թըրները և «Nirvana» - ի նախկին հարվածահար Դեյվ Գրոլը: Այսինքն, թե ինչպիսին էին նրանք այն ժամանակ և ինչպիսին են հիմա։
Միջոցառումանը ներկա էին նաև երաժշտական խմբերը՝ իրենց այլընտրանքային երաժշտությամբ:

Միջոցառումը իրականացվում է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում։