Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դարձել են վերելակի գերի (տեսանյութ)

Հասարակություն
e8dd546fb1f7a9d6425f69464d7827b0

Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի 27 շենք բնակիչ Մանուշակ Ջանոյանը երկու օր առաջ է վիրահատել ոտքը:

Նա մեծ դժվարությամբ է կարողանում տեղաշարժվել: Նույնիսկ վիրակապը փոխելու համար չի համարձակվում հիվանդանոց գնալ, քանի որ իրենց բարձրահարկ շենքի վերելակն արդեն 3 տարի է չի աշխատում:

Եթե տիկին Մանուշակը ոտքը վիրահատելու պատճառով տանից դուրս չի գալիս, շենքի վերեւի հարկերի տարեցները չեն հիշում, թե վերջին անգամ երբ են բակ իջել՝ նույն վերելակի պատճառով։

Բնակիչների վստահեցմամբ, իրենք սպասարկման բոլոր վճարումները կատարում են, եւ եթե համատիրությունից մի փոքր օգնեն, վերելակը կարճ ժամանակում կշահագործվի;

Մենք այցելեցինք նաև Ուրարտու համատիրություն, որի ենթակայության տակ է գտնվում Խաղաղ Դոնի 27 շենքը: Համատիրության ղեկավարը թույլ չտվեց մեզ նկարահանում անցկացնել, և խիստ տոնով տեղեկացրեց, որ իրենք վերելակների հարցով չեն զբաղվում:

Մինչդեռ Երեւանի քաղաքապետարանից հայտնեցին, որ հենց համատիրությունն է պտասխանատուն։