Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպանության մեղադրանքը հանվեց

Հասարակություն
c4f1595d15b35148b1cde1a5fffd21a0

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի որոշմամբ սպանություն կատարելու եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու համար Վահրամ Մարգարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է եւ հոկտեմբերի 19-ի դատական նիստում նրան ներկայացվել է նոր մեղադրանք: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն և ապօրինաբար զենք կրելը)։
Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը։

2011թ. օգոստոսի 2-ին` ժամը 21:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Զաքյան փողոցում Խաչիկ Գալոյանի սպանության դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Վ.Մարգարյանին մեղադրանք էր առաջադրվել` չպարզված հանգամանքներում ապօրինաբար ռազմամթերք հանդիսացող նռնակ, նռնակի պայթուցիչ ձեռք բերելու եւ իր բնակարանում պահելու, Բ. Հակոբյանի օժանդակությամբ եւ վերջինիս կողմից տրամադրված հրազեն հանդիսացող Մակարով տեսակի ատրճանակի գործադրմամբ Խ. Գալոյանին սպանելու համար:

Նկատենք, որ Վահրամը Բուդապեշտում կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի եղբայրն է, իսկ գործով հիմնական վկան՝ Աշոտ Ֆրանգուլյանն է,ո վ հայտնի է ընդդիմադիրների դեմ հարուցված մի քանի գործերից։