A
A
ՃՈ-ն ներողամտություն է հայցում
Տրանսպորտային միջոցների գրանցման և վարորդական վկայականների հատկացման էլեկտրոնային համակարգը սերվերի խափանման պատճառով չի գործում, ինչի հետևանքով Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն կարողանում սպասարկել քաղաքացիներին:
Ճանապարհային ոստիկանությունը պատճառված անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը և հավաստիացնում, որ արվում է հնարավոր ամեն ինչ տեխնիկական խնդիրները արագ լուծելու համար: