Հիշեցին, պատմեցին, լռեցին
20 տարի առաջ այս օրը Լաչինի միջանցքը ազատագրելիս՝ Ղոչազի ճակատամարտում 9 զոհ և 52 վիրավորով ադրբեջանական ջոկատների դեմ հաղթանակ տոնեցին նաև «Արամո» ջոկատի տղաները։
Եռաբլուր պանթեոնում ջոկատի տղաները հարգեցին իրենց զոհված ընկերների հիշատակը։ Ջոկատի հրամանատար Արամ Թորգոմյանը բազմաթիվ դրվագներ է հիշում մարտից ,բայց առանձնացնում է հատկապես մեկը.« Մենակ մի պահը հիշեցնեմ ,որ պահ եկավ ,երբ որ զինամթերքը պրծավ։ Այ այդժամանակ հոգու կորովով հզոր մարդիկ են կանգնում ու մնում դիրքում, իսկ մեր ջոկատի բոլոր տղաներն էին այդպիսին»։
Զոհվածներից 8-ը Եռաբլուրում են իրար կողքի են ,ինչպես մարտի դաշտում,միայն մեկը հարազատների ցանկությամբ թաղվել է հայրենի Հացավան գյուղում։
«Հպարտությունը նրանում է,որ ասենք՝ տղեքը իզուր տեղը չեն զոհվել,ոչ մեկի արյունը իզուր չթափվեց, նրանց կյանքի գնով մենք հաղթեցինք»,-ասում է ազատամարտիկ Նորայր Մկրտչյանը։
«Արամո» ջոկատի տղաները ծաղիկներ դրեցին զոհվածների շիրիմներին,հիշեցին,պատմեցին ու նաև լռությամբ հարգեցին նրանց հիշատակը։