«Elite Model Look»-ը կանցկացվի Հայաստանում (տեսանյութ)
Աշխարհի ամենահայտնի եւ հեղինակավոր մոդելային մրցույթներից մեկը` «Elite Model Look»-ը կանցկացվի նաև Հայաստանում:
Մրցույթի ազգային քասթինգին, որը մեկնարկում է վաղը, կարող են մասնակցել 14-22 տարեկան աղջիկներ:
«Անհրաժեշտություն չկա, որ փորձ ունենան: Մենք շատ ուրախ կլինենք, որ գան այնպիսի աղջիկներ, ովքեր երբեւէ սրանով չեն զբաղվել: Կարեւորն այն է,որ աղջիկները լինեն ֆոտոգենիկ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում «Elite Model Look» -ի ներկայացվուցիչ Իյա Կիցմարիշվիլին:
Մրցույթի նախնական փուլն անցածներից հոկտեմբերի 27-ին արդեն Վրաստանում կընտրվեն լավագույնները: Գլխավոր մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին, որտեղ կպայքարեն 15 երկրները ներկայացնող գեղեցկուհիները:
«Մրցանակային ֆոնդը՝ 300.000 եվրոն կբաժանվի 3 հաղթողների մեջ:
Իսկ այն 12 աղջիկները, որոնք պայմանագիր կկնքեն »Էլիտի» հետ, կարող են մեկնել Ֆրանսիա եւ համատեղել ուսումն ու աշխատանքը»,-նշեց Իյա Կիցմարիշվիլին:
Ի դեպ, հենց «Elite Model Look»-ն է բացհայտել այնպիսի աստղերի, ինչպիսիք են Սինդի Քրոուֆորդը, Նաոմի Քեմբելը, Սթեֆանի Սեյմուրը, Ժիզել Բյունդհենը, Ալեսսանդրա Ամբրոզիան և տասնյակ այլ աշխարհահռչակ մոդելներ: