Հովանոց՝ ՀԿ-ների համար (տեսանյութ)
«Հաշմանդամություն ունեցող անձանց դաշինք» միությունն այսօրվանից կունենա իր գրասենյակը։
Միության գործադիր տնօրեն Մհեր Վասիլյանը նշեց, որ դաշիքը ստեղծվել է՝ դառնալու համար հովանոց կառույց հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների համար. «Նպաստել, որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմանը մասնակցեն հաշմանդամություն ունեցող անձիք և նրանց ընտանիքի անդամները»։
Մհեր Վասիլյանն ասաց, որ դաշինքը ստեղծվել է դեռևս 2006 թվականին, սակայն որպես իրավաբանական անձանց միություն գրանցվել է միայն 2012 թվականին։
Որպես հաշմանդամություն ունեցող անձանց արդիական խնդիրներ, դաշինքի անդամ «Հարմոնիա» ՀԿ նախագահ Ալբերտ Աբգարյանը նշեց միջավայրի հարմար պայմանների բացակայությունը, լիարժեք կրթություն ստանալու հնարավորության, աշխատանքի բացակայությունը։
Դաշինքի անդամ «Հույսի կամուրջ» կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանը նշեց, որ դաշինքի անդամ են արդեն Հայաստանում գործող 14 հասարակական կազմակերպություններ. «Սա առաջին քայլն է, որով կմիավորվեն այս խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունները»: