Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գիշերային մոմառություն` դատախազի հովանու ներքո

Հասարակություն
eaaa063d35ac01f798104a629d367e37

Հոկտեմբերի 20-ին, ժամը 14.00-ին, Երևան-Ապարան ճանապարհի «Տառ-Քարերի» պուրակի բարձրադիր մասում տեղի կունենա «Սուրբ Խաչի» և «Հույսի Խորանի» օծման արարողությունը, որը ուղեկցվելու է տոնախմբությամբ և գիշերային մոմավառությամբ:
33 մետր բարձրությամբ Սուրբ խաչ-կոթողը և Հույսի խորանը խոյանում է ՀՀ գլխավոր դատախազ, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մտահղացմամբ եւ նախաձեռնությամբ։

«Նիգ Ապարան» ՀԿ հաղորդագրության մեջ նշվում է. «Սուրբ Խաչ և <Հույսի խորան հուշահամալիր ուխտատեղին «Նիգ Ապարան» հայրենակցական միության և նրա պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանի կողմից կառուցված հերթական կոթողն է, որը գալիս է լրացնելու համաժողովրդական այնպիսի միջոցառումների` «Միասնության Շուրջպար», «Միասնության Ծառատունկ», «Տառ քարերի պուրակ», հայ ժողովրդի պատմական գործիչների, հերոսների, գրողների և մյուս արժանավոր զավակների հիշատակները հավերժացնող արձանախմբերի և բազում այլ հայրենանվեր գործերի շարքը, որոնք իրականացվել և իրականացվելու են ի զորություն Հայոց պետականության և ի փառս հայ ժողովրդի»: