A
A
ՄԻՊ գրասենյակը հոլովակ է պատրաստում
Մարդու իրավունքների պաշտպանը Շվեյցարիայի դեսպանատան հետ համատեղ 2012 թվականի հուլիս ամսից սկսել է իրականացնել ընտանեկան բռնության վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված ծրագիր:
Ծրագրի շրջանակներում նախատեսված է սոցիալական գովազդային հոլովակի հեռարձակում Հայաստանի 3 մարզերում, ինչպես նաև տեղեկատվական պաստառների և բուկլետների տարածում Պաշտպանի տարածքային գրասենյակների և գործընկեր այլ կազմակերպությունների միջոցով:
Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակից։