Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արուսը շան քսի է տվել

Հասարակություն
6d2fb46cafdca93f592cb0e17c270f64

53-ամյա Գյոզալ Հ.-ն չորս օր առաջ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 10.00-ին, Հույսի Ավանի 2-րդ թաղամասի բնակչուհի ոմն Արուս շանը դիտավորությամբ արձակել է իր վրա, որն էլ կծել է իր ոտքը և պատճառել վնասվածքներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արուսը 1971 թ. ծնված Արուսյակ Ղ.-ն է, որը հակտեմբերի 17-ին, ժամը 18.00-ին ներկայացվել է բաժին:

Կատարվում է քննություն:

Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։