Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մկնդեղի գերեզմանոցի պատերը ճաքել են

Հասարակություն
54a297c0fe14b2cfded6c04cf68eaeb4

ՀՀ բնապահպանության նախարարության թեժ գծին այսօր ժամը 17:50 սահմաններում ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքից 1 կմ հեռավորությամբ գտնվող մկնդեղի գերեզմանոցի պատերը ճաքել են և թունավոր նյութերը սկսել են արտահոսել Դեբեդ գետ: Այս մասին տեղեկացնում են Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կարգադրությամբ, տեղում իրավիճակին ծանոթանալու համար,նշված վայր են ուղարկվել Բնապահպանական պետական տեսչության մարզային աշխատակիցները: Ահազանգը փոխանցվել է նաև ԱԻՆ Ճգնժամային կառավարման կենտրոն և 911 ծառայություն: Մկնդեղի գերեզմանոց է մեկնել նաև ԱԻՆ օպերատիվ խումբը:

Ձեռնարկված գործողությունների և դրանց արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: