Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլիտար սերմի շնորհիվ՝ էլիտար գներ (տեսանյութ)

Հասարակություն
3e3a2125592b70262b3ac70519455d50

Ալյուրի, հետևաբար նաև հացի գների թանկացման գլխավոր պատճառը նաեւ այն է, որ այս տարի Գյուղնախարարության կողմից գյուղացուն տրամադրած ցորենի էլիտար սերմնատեսակները անորակ են եղել։ Հացը կրկին թանկացել է՝ 10-20 դրամով։

«Բանից պարզվեց, որ այդ ներկրված 8 տեսակի ցորենից 6-ը Հայաստանում ընդհանրապես սորտափորձարկում չէր անցել»,- այսօր լրագրողներին ասաց Հայաստանի Ագրագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը։

Արդյունքում՝ եթե անցած տարի 6 հա ցանքատարածքից Արարատի մարզի ֆերմեր Պատվական Մարգարյանը ստացել է մոտ 30 տոննա ցորեն, ապա այս տարի այն կազմել է ընդամենը 10 տոննա։

«Ես էլ իբր գյուղնախարարի ծանոթն էի, մի տոննա էլ հենց այնպես տվեց։ Հիմա 12 մեշոկ տունը դրած է, որովհետև տեսել եմ, որ անորակ է, չեմ ցանել։Ինչ էլ, որ ցանել եմ, տակ եմ տվել»,- ասաց Պատվական Մարգարյանը ։

Գյուղատետեսության նախարարությունը ցորենի վատ որակն ու պակասը կապում է եղանակային վատ պայմանների հետ։

«Ես էլ ասում եմ՝ ինչու 20 տարի տեղական սերմից ժողովրդի բռնած ցորենի համար եղանակայի վատ պայմաններ չեն եղել, իսկ այդ էլիտար սերմի համար եղել է»,- ասում է մեկ այլ Մեսրոպ Հայրապետյանը՝ Փոքր Վեդիից։

Արդյունքում գյուղացին եթե իր 1կգ ցորենը նախկինում վաճառում էր 120 դրամով, ապա այսօր ստիպված է վաճառել 160 դրամով։